14 տարի Ռուսաստանում գործող աղբի վերամշակման գործարանում աշխատելով որպես կառավարիչ՝ Սարգիս Մինասյանը ցանկանում է նույն արդյունավետ փորձը ներդնել նաեւ Հայաստանում եւ լուծել վերջին ամիսներին խիստ հրատապ դարձած աղբահանության խնդիրը։
Ըստ նրա ծրագրի՝ Սովետաշենում պետք է տեղադրվի աղբի տեսակավորման գործարան, որը թույլ կտա օրական մինչեւ 200 տոննա աղբ տեսակավորել։ «Հետագայում ծրագրի մեջ նախատեսված է նաեւ վերամշակման հարցը, որը կախված է ներդրողներից։ Եթե ներդրող հայտնվի, կարող ենք սկսել թղթի եւ պլաստմասսայի վերամշակումից։ Թղթից կարող ենք ստանալ ձվի տուփեր, իսկ պլաստմասսայից ՝ պլաստմասսե շշեր։ Հետագայում կտեսնենք, թե Սովետաշենի աղբավայրն ինչպես կարող ենք կարգի բերել, որովհետեւ այն սարսափելի վիճակում է գտնվում, ես՝ ինքս, ականատես եմ եղել, թե ինչ է կատարվում այնտեղ՝ մի ահավոր վիճակ»,– ասում Է նա ու հավելում՝ քանի որ մասնագիտությամբ ժամագործ-ոսկերիչ է, իր ստեղծած մեխանիզմներն աշխատում են անխափան։
Սարգիս Մինասյանի կարծիքով, Հայաստանում ադբահանության հարցը չի լուծվի, եթե անգամ 20 կամ 50 մեքենա ավելացվի, որովհետեւ ոչ մի քաղաքում ամսավճարով չեն աշխատում, աղբահանությունն աշխարհում կատարվում է խորանարդ մետրով եւ տոննայով. «Այսինքն՝ մեքենան բարձվեց 10 տոննա, տեղափոխողը ստանում Է 10 տոննայի վճարը, որը պետք է լինի թե՛ իր, թե՛ քաղաքի համար արդյունավետ։ Իսկ մեր երկրում կատարվում է ամսավճարով։ Խնդիրը հենց դրա մեջ է, որովհետեւ մեքենաները շահագրգռված չեն մեկ ամենի մեջ կատարել 2 եւ ավելի ռեյս։ Այսօր տեսա, որ աղբի դատարկ մեքենան աղբի կողքով գնում է ու աղբը չի տանում, որովհետեւ ծայրից ծայր են վազում»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում