Գեղարքունիքի մարզի Վ.Համբարձումյան 3-րդ նրբանցքի 7 տան բնակչին՝ Վեռա Կարապետյանին անցյալ հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի մոտից բուժաշխատողները տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Նրա ճնշումը կտրուկ բարձրացել էր: Երեկ նա հիվանդանոցից իր էպիկրիզը ստանալուց հետո կրկին եկավ Կառավարության շենքի մոտ՝ իր բողոքը շարունակելու:
Նա բողոքում է իրենց քաղաքապետի դեմ, որը «կեղծ որոշմամբ» իր տարածքը ցանկանում է տալ հարեւանին, որն ունի երկկողմանի ճանապարհ:
Տարեց կինը դիմել է ջրադուլի, գիշերել է փողոցում, սակայն նրան որեւէ պաշտոնյա չի մոտեցել, նրա նամակներին որեւէ մեկը չի արձագանքել:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2019