Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի նամակը՝ Պողոսին. «Էդ դուք ո՞վ եք, որ «գլխաքանակային» առավելություն ունենալով, հանկարծ որոշեք Ամուլսարի ճակատագիրը»

Օգոստոս 22,2019 23:50

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այսօր անդրադառնալով Ամուլսարի խնդիրը հանրաքվեով լուծելու առաջարկին՝ մասնավորապես գրել էր. «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ի պատասխան՝ նամակ է գրել այդ «անգրագետ Պողոսին»: 

Բարև սիրելի Պողոս, որ բազմամարդ ընտանիք ունես ու քո բազմամարդ ընտանիքով մեկ տարի առաջ փողոցներ էիր փակել, մերժելով նախկին հանցավորներին ու քո բազմամարդ ընտանիքը հավատում էր, որ այսուհետ ինքն է երկրում միակ իշխանությունը և քո բազմամարդ ընտանիքի ձայնն այլևս աղբ ու «ատխոդ» չի, ինչպես եղել է երկար, շատ երկար տարիներ:

Հիմա, իմ հարգարժան Պողոս, պարզվում է, դու ու քո բազմամարդ ընտանիքը անգրագետ եք ու էդ դուք ո՞վ եք, որ «գլխաքանակային» առավելություն ունենալով, հանկարծ որոշեք Ամուլսարի ճակատագիրը:

Դուք, իմ հարգաժան Պողոս ու պողոսներ, ձեր գործառույթը մեկ տարի առաջ արդեն կատարել եք, երբ դուք Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացի էիք, որին գրկում ու համբուրում էին և ով հավատում էր, որ ինքը այլևս անդառնալիորեն հպարտ է ու անդառնալիորեն քաղաքացի:

Հիմա, իմ բազմամարդ ընտանիքի հայր Պողոս, պարզվում է, ինչպես հայտարարեց իշխանության մի բավականին բարեկիրթ ներկայացուցիչ, դու անգրագետ ես, քո ընտանիքը անգրագետ է և չի կարելի թույլ տալ, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանի հպարտ քաղաքացի Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքը Ամուլսարի հարցում որոշում կայացնի:

Ահա այսպես, իմ բարեկամ Պողոս:

Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր Պողոս:

Բարևներ բազմամարդ ընտանիքիդ` իմ լավ Պողոս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Այս հոդվածը գնահատում եմ որպես, ոչ արժանապատիվ, ոչ սոլիդ, քաղաքական գործչին ոչ վայել կեցվածք և դրսևորում։ Պարզապես, էժանագին քաղաքական շահարկում։ Հարգելի Նաիրա Զոհրաբյան, աշխատեք այդ գավառականությունիվ դուրս գալ, աճեկ, որպես անձ, որ ընդունելի լինեք հասարակության համար։ Նույնիսկ եթե Թունյանը վրիպում է թույլ տվել ձևակերպման մեջ ( իրական միտքը մակերեսի վրա է՝ անիրազեկ քաղաքացիների որոշումը կարող է որոշիչ լինել) , դուք որպես Քաղաքական գործիչ, պարտավոր էիք բարձր լինել այդ գավառական էժանագին շահարկումներից և դրսևորել Ձեր վրիպում գործաց գործընկերոջ նկատմամբ բարիացկամություն, և ինչու չէ, որպես ավագ և փորձառու գործընկեր ուղղորդում։ Սակայն, սովորության համաձայն Դուք ընտրեցիք այդ տարբերակը։ Իսկ հետո մեծիկ-մեծիկ խոսում եք հասարակության մեջ ատելության մասին։ Ահա Ձեր պերպարը իրական հանգամանքների ներքո։ Դրա համար է, որ մարդիկ չեն հավատում և չեն ընկալում Ձեզ և Ձեր նմանների լոլոները։ Բախտի բերմամբ թե պատահմամբ, հայտնվել եք այնտեղ և նմանօրինակ պահվածքով գոյատևում եք։ Հուսով եմ, որ նոր սերունդը, որը հայտնվել է ազգային ժողովում և այդքան փորձառություն չունի խարդավանքների մեջ ինչպես Դուք, կկարողանա ավելի ազնիվ, ավելի բարոյական միջավայր ստեղծել։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031