Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լյուքսեմբուրգի «Ֆ91 Դյուդելանժին» եւ բավականի բարդ դասավորված խաղում հաղթեց 2:1 հաշվով: Մեր թիմը հաղթանակը կորզեց միայն լրացուցիչ ժամանակում:
Հաջողության գործում մեծ ներդրում ունեցան նաեւ տրիբունաները զբաղեցրած բազմահազար ֆուտբոլասերները, որոնք ամբողջ խաղի ընթացքում «Արարատ հուպ տուր» վաղուց մոռացված վանկարկումներով ոգեշնչում էին սիրելի թիմի ֆուտբոլիստներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ