Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեքիաթի նմանվող ներդրումային ծրագիր Գյումրիում․ քաղաքապետը սպասում է կառավարության որոշմանը

Օգոստոս 22,2019 21:35

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը որևէ շոշափելի արդյունք տվե՞ց Գյումրի քաղաքին։

«Կազմակերպիչը մարզպետարանն էր, այդ տեղեկությունը դուք ճշտեք մարզպետարանից, կա ուղղակի մեկ ծրագիր, ես շատ հետևողական եմ, որ լինի․ դա «Լոգիստիկ կենտրոն» ունենալն է, որին մենք 343 հեկտար հող ենք հատկացրել և  փորձում ենք, որ հարցին լուծում տան՝ ազատ տնտեսական գոտի ստեղծեն։ Մի քանի օր առաջ Գյումրիում ծննդատան հիմնարկեքի արարողությունն էր, ես նորից մոտեցա էկոնոմիկայի նախարար Խաչատրյանին ու առաջարկեցի, որ արագացնեն։ Ինքն ասաց, որ առաջիկա կառավարության նիստին այդ հարցը օրակարգ է մտցնելու, եթե ազատ տնտեսական գոտու հարցը եղավ, ուրեմն իրենք արդեն պրոցես են սկսելու։ Իսկ այդ պրոցեսը շատ կարևոր է, որովհետև շատ մեծ աշխատատեղեր են ստեղծվում, լուրջ ներդրում է։

Չեմ ուզում թվեր ասել, բայց ներդրողն այնպիսի բաներ է ասում, որ ինձ համար հեքիաթ է , իսկ Գյումրու համար դա կլինի ամենակարևոր ներդրումը։ Այսինքն` այս ներդրումից ես տեղյակ եմ, տեղյակ եմ նաև այն ներդրումներից, որոնք արվում են մասնավոր սեկտորի կողմից՝ ռեստորան, հյուրանոց, օրինակ՝ ՌԴ-ում բնակվող գյումրեցի գործարար Պետրոսյան Գագիկն է եկել, Ալեք Մանուկյան փողոցի վրա մի շենք է գնել, հիմա ուզում է հյուրանոց կառուցել, նախագիծ է նախապատրաստում»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Հիշեցնենք, որ դեռ 1,5 տարի առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ:  Իսրայելական կողմին Գյումրիում ներդրումներ կատարելու հարցում ոգևորել էր այն, որ այս քաղաքն ունի օդանավակայան, իսկ օդանավակայանով Գյումրի կտեղափոխեն տարբեր բրենդների ապրանքներ, որտեղ կպահեստավորեն, կփաթեթավորեն և  էլեկտրոնային պատվերով կառաքեն Եվրասիական Միության երկրներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031