Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված կառույցում Հայաստանի ներկայացուցչի կողմից Լեռնային Ղարաբաղի մասին փաստաթղթի տարածման հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
Նա նշել է, որ գլխավոր քարտուղարին ուղղված բողոքի նամակն օրերս կհրապարակվի որպես պաշտոնական փաստաթուղթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
Նշենք, որ ՄԱԿ-ում տարածված զեկույցը վերաբերում է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ