Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Վրաստանին դադարեցնել Հարավային Օսիայի երկայնքով ցանկապատի կառուցումը

Օգոստոս 22,2019 18:27

ԵԱՀԿ խորհրադարանական վեհաժողովի առաջնորդները մտահոգություն են հայտնել՝ կապված Հարավային Օսիայի վարչական սահմանային գծի «սահմանզատման» գործընթացի վերսկսկման շուրջ:

«Սահմանազատման գործընթացի վերասկսումը ոչ միայն սրում է հակամարտությունը, այլև ազդում է տեղի բնակչության կյանքի վրա: Առանց զգուշացման ցանկապատներ կառուցելը գյուղերի միջով, զրկելով մարդկանց իրենց հողատարածքներին հասանելիությունից, իրենց հայրենի տներից և իրենց գոյատևման միջոցներից, պարզապես անընդունելի է: Մարդկանց տեղաշարժի իրավունքն ապահովելու ճանապարհին, որոնք ամենօրյա կտրվածքով պետք է հաշվի նստեն հակամարտության հետևանքների հետ, կենսական կարևոր նշանակություն ունի պահպանել մարդկանց միջև շփոումները և նվազագույնի հասցնել հակամարտության ազդեցությունը նրանց կյանքի վրա: Հետևաբար դատապարտում ենք Վրաստանի ներքին վարչական սահմանին ցանկապատների և արգելապատնեշների անօրինական տեղադրումը և կոչ ենք անում համապատասխան մարմիններին հեռացնել ցանկապատերը»,- ասվում է նախագահ Կիրիակոս Հադիջիյիանի (Կիպրոս), փոխնախագահ Միքայել Գեորգ Լինկի (Գերմանիա) և զեկուցող Սուսանա Ամադորի (Պորտուգալիա) համատեղ հայտարարության մեջ:

2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսիայի վարչական սահմանային գծի երկայնքով կառուցվել է 40 կմ երկարտությամբ ցանկապատ, որը ֆիզիկական խոչընդոտ է հանդիսանում մի քանի գյուղերի համար և խոչընդոտում է բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը: Ընդ որում, այն վրացիները, ովքեր հատում են այդ սահմանը, պարբերաբար ձերբակալվում են: Օգոստոսի կեսերի դրությամբ ցանկապատի կառուցումը շարունակվում է, չնայած համաձայնություն էր ձեռք բերվել դադարեցնել այն:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ «Կավկազսկի ուզելի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031