Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը զրկել է նոտարներին Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից. ՀՀ ոստիկանություն

Օգոստոս 22,2019 17:40
arsaradatutyun

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ գործողությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը, ինչի արդյունքում թույլ տված ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին, ինչպես և մի շարք նոտարների պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնասներ:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով, նոտարների բացատրություններով և ձեռք բերված փաստական այլ տվյալներով, ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց հետ միասին, 2012-2013 թվականներին Բաղրամյան պողոտայում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալներով, տվել է բանավոր կարգադրություններ՝ չկատարելու դեպքում խոչընդոտել մասնագիտական գործունեությունը կամ ազատել աշխատանքից: Իսկ Բագրատունյաց պողոտայում գործող նոտարին գցել են մոլորության մեջ: Այդպիսով զրկել են նոտարներին Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից:

Այնուհետև իրենց հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ՝ փաստացի կազմակերպել և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված աճուրդների, «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու արդյունքում, շուկայականից անհամեմատ ցածր արժեքներով գնահատելով՝ Երևանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել նշված անշարժ գույքերը:

Հետագայում նույն քաղաքացիների անունից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր գներով նույն տարածքները վարձակալությամբ հանձնել են նոտարներին: Ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին և նոտարներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

ՀՀ ոստիկանություն

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ նշված ժամանակահատվածում արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանն էր, որը 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 30-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031