«Ինչի՞ց եւ ումի՞ց ենք պաշտպանվում դարպասներով եւ ոստիկանական շարքերով»,-այսօր կառավարության պատասխանատուներին այսպիսի հարց էր ուղղել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա հարցը ձեւակերպել էր պաստառով, որը մեկնել էր պառկած: Պարոն Գասպարիի խոսքով, բողոքի ցույցի միջոցով ահազանգ է հնչեցնում, որ ժողովրդավարությունից չհեռանանք. «Այդտեղ ի՞նչ վտանգ է սպառնում մեզ, որ պետք է դարպասները փակենք, ոստիկանական շարքեր կանգնեցնենք, որպեսզի ցուցարարներից պաշտպանվենք: Այդ ցուցարարները մեզ ի՞նչ էին անելու: Մենք իրավունք չունենք ժողովրդավարությունից շեղվելու, պետք է բաց լինեն քաղաքացիների առաջ: Ես չեմ կարծում, որ բռնի գործողություններ էին սպասվում, հետեւաբար ոստիկանական շարքերով ցուցարարներից պաշտպանվելու անհրաժեշտություն բնավ չկար»:
Գասպարին ակնկալում է, որ բնապահպան-ակտիվիստների հետ կառավարությունը բաց կխոսի. «Ամուլսարի մասին, առանձնապես ոչ մի կարծիք չունեմ, հնարավոր բոլոր փաստարկները եւ հակափաստարկները լսելով հանդերձ՝ որեւէ կողմնորոշում չունեմ եւ կառավարության ցանկացած որոշում ինձ համար կլինի ընդունելի: Ես այստեղ եմ պաշտպանելու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները»:
Մանրամասները տեսանյութում՝ շուտով
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ