Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն մի քանի հիմքով Լիդիանի գործունեությունն առհասարակ Հայաստանում կարող է դադարեցվել. Ամուլսարի թեմայով հանդիպում-քննարկում՝ ՀԴԿ-ի գրասենյակում

Օգոստոս 22,2019 16:17

Սույն թվականի հուլիսի 21-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ Մտավորականների խորհրդի հանդիպում-քննարկում՝ Ամուլսարի թեմայով: Խորհրդի կողմից քննարկմանը մասնակցելու էին հրավիրվել ոլորտի տարբեր մասնագետներ:

Մասնավորապես՝ ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանը, լեռնային ճարտարագետ, Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Դորունցը, երկրաբանական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի և կենսագործունեության միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի նախագահ Հայկ Մելիք-Ադամյանը, բնապահպան, «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտություննրի դոկտոր Վահան Համազասպյանը, Կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, Մտավորականների խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Բանախոսները, հատկապես՝ Նազելի Վարդանյանը, Շահեն Խաչատրյանը, մանրամասն վերլուծեցին հրապարակված ուսումնասիրությունների եզրահանգումները և փաստեցին՝ հանքի շահագործման դեպքում որևէ ապացուցված փաստ չկա, որ արձանագրված հնարավոր բնապահպանական աղետները բացառված կլինեն: Իսկ առնվազն մի քանի հիմքով Լիդիանի գործունեությունն առհասարակ Հայաստանում կարող է դադարեցվել՝ հատկապես, որ տվյալ պահին այդ գործունեության թույլտվության ժամկետն ավարտվել է:

Խորհրդակցության մասնակիցները միակարծիք էին, որ ԷԼԱՐԴ-ի Մեմորանդումում առկա ձևակերպումները պահանջում են նոր ՇՄԱԳ իրականացնել:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Մտավորականների խորհրդի անդամ Արամ Սարգսյանն ամփոփելով բարձրացված հարցերը և մտահոգությունները և տրված մասնագիտական կարծիքները, մեկնաբանությունները արձանագրեց, որ մասնակիցները դեմ են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործմանը և բոլոր օրինական միջոցներով պայքարելու են դրա համար:

Տեսաձայնագրությունը՝ Սիլվա Ադամյանի ֆեյսբուքյան էջից

 

https://www.facebook.com/1345525733/videos/10219883468500862/

 

ՀԴԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031