Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարար. Ամուլսարի հարցում պետք է ապավինել փորձաքննության արդյունքներին

Օգոստոս 22,2019 15:33

Ամուլսարի հարցում պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ դրանցով առաջնորդվել: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Նախարարը գտնում է, որ Ամուլսարի հարցը պետք է բազմակողմանի դիտարկել:

«Որեւէ հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում, ցանկացած հարց չի կարելի միակողմանի դիտարկել, որովհետեւ միշտ որտեղ կա առավելություն, դրա կողքին կարող է լինել նաեւ թերություն, եւ պետք է կշռվի ամեն ինչը, հավասարակշռված որոշման գալ, այսինքն՝ համակողմանիորեն հարցը դիտարկել, ոչ միայն տնտեսական իմաստով, որովհետեւ, եթե այդպես լիներ, տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր եւ այս ընթացակարգը տեղի չէր ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատասխանելով հարցին, թե կա՞ն հաշվարկներ, ինչպիսի տնտեսական ռիսկեր կարող են լինել հանքի չշահագործման դեպքում, պարոն Ջանջուղազյանը նշեց, որ իրենց կանխատեսմամբ՝ բյուջեի մակրոտնտեսական շեղումների ռիսկ չկա:

Ի՞նչ տեղի կունենա, եթե հանքը չշահագործվի հարցին, պարոն նախարարը պատասխանեց. «Ցանկացած տնտեսավարում իր ազդեցությունն ունենում է թե՛ տնտեսական աճի, թե՛ բյուջեի համախառն արդյունքի իմաստով, հետեւաբար, բյուջեի եկամուտների մասով, առանց բացառության որեւիցե տնտեսավարության, ողջունելի են: Պետբյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը եւ մակրոցուցանիշները եւ, հետեւաբար, առանձին վերցրած որեւէ կազմակերպության ազդեցության վերաբերյալ դատողությունը տեղին չեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031