Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարությունը գումար կհատկացնի

Օգոստոս 22,2019 15:25

Գործադիրի որոշմամբ Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն աջակցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 33 մլն 680 հազար դրամ:

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

Վերջիններիս գումարը հատկացվելու է դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։ 16 մլն 200 հազար դրամ կհատկացվի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և այն համարել աննախադեպ: «Սա շատ կարևոր որոշում եմ համարում և, ինչպես հայտարարել եմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը։ Եվ սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ առումով նաև աննախադեպ է»,- ասել է վարչապետը։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031