Այսօր կառավարությունում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանելով արտաքին պարտքի, պարտք-ՀՆԱ հարաբերակցության մասին հարցին, ասաց, որ անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի, բայց դա չի նշանակում, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ է կանխատեսվում. «Հարկաբյուջետային կանոններն այն տրամաբանությունն ունեին, որ ժամանակի ընթացքում պետք է նվազեցնենք պարտք-ՀՆԱ հարաբերությունները եւ հասցնենք 50 տոկոսի»:
Ըստ նրա, 2020 թվականը շատ չի տարբերվի 2019 թվականի պարտքի բեռի տեսանկյունից: Ինչ վերաբերում է կատարողականին, ապա, նախարարի խոսքով, ծախսերն ավելի կբարելավվեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ