Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարը 5 միլիոն դրամով ԱԺ գորգերը լվանալու մասին. «Ամեն մեկ դրամն էլ կարեւոր է»

Օգոստոս 22,2019 15:01

«Շենքի գորգերն էլ են երբեմն մաքրվում, իսկ թե ինչպես են կազմակերպվում, դրան ես չեմ մասնակցում»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով Վարդավառի օրը 5 միլիոն դրամով ԱԺ գորգերը լվանալու միջոցառմանը:

Ըստ պարոն Ջանջուղազյանի, այդ մաքրումը՝ որպես առանձին ծախս, նախատեսված չէ: Նա դժվարացավ այդ ծախսին գնահատական տալ. «Ծախսերը կատարվում են նախատեսվածի շրջանակում: Ես՝ որպես նախարարության ներկայացուցիչ, կարծում եմ, որ մեր նպատակը պետք է լինի, որ այդ ծախսերը իրականացվեն՝ բոլոր կանոնները պահպանելով: Եթե պահպանվել են, ուրեմն ամեն ինչ նորմալ է»:

Այն հարցին, թե դա փոքր ծախս է, դրա համա՞ր նշանակություն չեն տալիս, նախարարը նշեց. «1 տրիլիոն 680 միլիարդ դրամի մեջ 5 միլիոնը մանր ծախս է, բայց մեծ ու փոքրի տեսակետից ամեն մեկ դրամն էլ կարեւոր է, քանի որ ամեն մեկ դրամին էլ ենթադրում է, որ առավելագույն արդյունք պետք է ստանալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031