«Հանքը միշտ տվել է եւ կտա օգուտներ: Կուզենայի, որ ՀՀ իշխանությունները ոչ թե նվազագույն կորուստներ, այլ առավելագույն օգուտներ ունենային հանքի շահագործումից»,-«Արմենպրես»-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին, ասաց երկրաբան Գրիգոր Մուղսի-Հովեյանը:
Նա վստահ է, որ ՀՀ-ում էլ, ինչպես աշխարհում է ընդունված, կան «դոնոր»-ի կարգավիճակով՝ հանքեր ունեցող մարզեր՝ Սյունիքը, Տավուշը, Լոռին. «Բրոնզի դարից մարդկությունը բնակություն է հաստատել այն վայրերում, որտեղի ընդերքը մետաղական հանածոներ է պարունակել: Ընդերքից օգտվում են բոլոր երկրներում»:
Երկրաբանը համոզմունք հայտնեց, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա»-ն «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի բոլոր կետերը կատարելու է, եւ հանքի շահագործումը կազմակերպելու է դրանց համապատասխան՝ ուսումնասիրությունից մինչեւ շահագործում. «Սեւանին եւ Ջերմուկին վտանգ չի սպառնում: Ի՞նչ առիթ կա մեր իշխանության ընտրած փորձաքննություն կատարող կազմակերպությանը չվստահելու: Հարգեք փորձագետների կարծիքը: Փորձագետը շատ պատասխանատու պաշտոն է»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2335453126772053/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ