Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ընտրությունների դիտարկման համար կառավարությունը ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակին 16 մլն 200 հազար դրամ հատկացրեց

Օգոստոս 22,2019 13:04

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը կհետևի Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 8-ին:

Արցախում ընտրությունների մոնիթորինգի իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ կազմակերպությանը հատկացվել է 16 մլն 200 հազար դրամ:

Գումարը կուղղվի կարճաժամկետ դիտորդական առաքելության, ընտրողների իրազեկման տեսանյութերի պատրաստման և մեդիա մշտադիտարկման աշխատանքներին:

Ընտրությունների օրը դիտորդական առաքելության աշխատանքները կհամակարգի «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» գործադիր տնօրեն Վահրամ Թոքմաջյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031