Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» (ՀՄԸՄ) Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը:
Արարողությունից հետո Նախագահն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին եւ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ՀՄԸՄ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը կարեւոր է համարել ՀՄԸՄ դերակատարությունը երիտասարդության հայեցի դաստիարակության, նրանց ֆիզիկական եւ մտավոր կարողությունների զարգացման գործում՝ նշելով, որ մեծ սպասելիքներ ունի Արցախում կազմակերպության գործունեությունից:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ