Լրահոս
Օրվա լրահոսը

Կկարողանա՞ կառավարող հեղափոխական հավաքականը ունենալ քաղաքական կայուն կառույցի տրանսֆորմացվելու արհեստավարժություն և հմտություն. «Ժամանակ»

Օգոստոս 22,2019 12:47

Ամուլսարի հարցում կլինի՞ կառավարող ուժի տրոհում, թե՞ ոչ: Այդ հարցադրումը ամուլսարյան խնդրի ներկայիս թեժ իրողությունների շրջանակում հաճախ շոշափվողներից մեկն է, ինչի հիմքն այն է, որ կառավարող ուժի, մասնավորապես խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության որոշմանը կամ մտադրությանը: Իհարկե, դեռ ամբողջապես և վերջնական որոշում չկա՝ դե յուրե և դե ֆակտո, այդուհանդերձ, եթե այն լինի և իրագործվի, կբերի՞ իշխանության տրոհման, «Իմ քայլի» պառակտման: Այդ հարցի կոնկրետ պատասխանը բավականին բարդ է և պետք չէ բացառել, որ դեմ դիրքորոշում ունեցող պատգամավորներից ոմանք նաև դնեն մանդատը: Բայց մանդատ դնելը դեռևս իշխանության կամ առավել ևս «Իմ քայլը» խմբակցության պառակտում չէ, և ընդհանրապես որևէ խմբակցության պառակտում լինել չի կարող:

«Իմ քայլը» խմբակցությունը հեղափոխությամբ ձևավորված բազմաշերտ մի հավաքական է, որի համար, խոշոր հաշվով, սկզբունքային քաղաքական քննության առաջին հարցն է միայն Ամուլսարի խնդիրը: Մինչդեռ, առաջիկայում լինելու են շատ ու շատ այլ հարցեր, ընդ որում՝ սա ապոկալիպտիկ կանխատեսում չէ, այլ պարզապես պետություն, այն էլ բարդ ռեգիոնում պատերազմական խնդիրներ ունեցող պետություն կառավարելու գործընթացի անխուսափելի իրողություն: Եվ այս իմաստով, «Իմ քայլի»՝ որպես քաղաքական միավոր կայացման անհրաժեշտության և դրա ընթացքում ֆիլտրացիայի անխուսափելիության մասին խոսել ենք մեր ընթերցողների հետ դեռևս ամիսներ առաջ: Ընդ որում, ֆիլտրացիա սահմանումն այս դեպքում պետք չէ ընկալել բացասական համատեքստում: Պարզապես «Իմ քայլը» պետք է բյուրեղանա, և այդ հավաքականն անխուսափելիորեն պետք է վերածվի «ակումբների»: Ինչ ձևաչափ կորդեգրվի այդ խնդրի լուծման համար, դա էլ իր հերթին պետք է լինի քաղաքական հասունության ցուցիչ: Այսինքն, կկարողանա՞ կառավարող հեղափոխական հավաքականը ունենալ քաղաքական կայուն կառույցի տրանսֆորմացվելու արհեստավարժություն և հմտություն: Ամուլսարն այստեղ, խոշոր հաշվով, պատճառ չէ, այլ ավելի շուտ՝ առիթ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031