Լրահոս
Օրվա լրահոսը

20 վերելակներ փոխարինելու գործընթացը կասեցվել է. կազմակերպություններից մեկը բողոքարկել է վերելակների ձեռքբերման-տեղադրման մրցույթի արդյունքները. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 22,2019 12:24
verelak

Երեւանի քաղաքապետարանն օրեր առաջ հայտարարել էր մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակները նորերով փոխարինելու ծրագրերը սկսելու մասին, որի առաջին փուլում ընդգրկված են 20 վերելակներ։ Նախատեսվել էր, որ այդ աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին։

Գործընթացը, սակայն, կասեցվել է, որովհետեւ կազմակերպություններից մեկը բողոքարկել է վերելակների ձեռքբերման-տեղադրման մրցույթի արդյունքները՝ դրան մասնակցելու հնարավորությունից զրկված լինելու հիմքով։ Այդուհանդերձ, քաղաքապետարանում հույս ունեն, որ ժամկետների խախտում տեղի չի ունենա։ Իսկ մինչ նշված բողոքը քննվի ու կայանա հաղթողի վերջնական ընտրությունը, քաղաքապետարանը կազմել էր նաեւ առաջնահերթ փոխարինման ենթակա վերելակների ցանկը ըստ հասցեների։

Դրանք են. Ավան վարչական շրջանում Աճառյան փ., 44 շ., Իսահակյան թաղ., 3/1 շ., Աջափնյակ վարչական շրշանում՝ Շիրազի 36 շ., 2-րդ մուտք, Շինարարների 15/2 շ., 2-րդ մուտք, Արաբկիր վարչական շրշանում՝ Համբարձումյան փ., 97 շ., 1-ին մուտք, Հ.Էմինի փ., 6 շ., Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավիթաշեն 4֊րդ թաղ., 20 շ., Դավիթաշեն 1-ին թաղ., 3 շ., էրեբունի վարչական շրշանում՝ Խաղաղ Դոնի 31 շ., 11-րդ մուտք, Խաղաղ Դոնի 1 շ., 12-րդ մուտք, Կենտրոն վարչական շրջանում՝ Սարյան 38 շ., Սարյան 36 շ., Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի 20 շ., Անդրանիկի 22 շ., Նոր Նորք վարչական շրջանում՝

Դ. Մալյան 2 շ., 2-րդ մուտք, Գայի 41 շ., Շենգավիթ վարչական շրջանում՝ Արարատյան փ. 63/1 շ., 1-ին մուտք, Գ.Նժդեհի 27/1,1-ին մուտք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրշանում՝ Դրոյի 4 շ., 4-րդ մուտք, Թբիլիսյան խճ. 1 շ.։

Երեւանի Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններն այս ծրագրի մեջ ընդգրկված չեն։ Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից պարզաբանեցին, որ առաջինում բարձրահարկ շենքեր պարզապես չկան, իսկ Վարդաշենում եդած մեկ-երկու շենքերը ներառվելու են վերելակների փոխարինման հիմնական ծրագրում։ Վերջինս մեկնարկելու է հաջորդ տարի եւ նախատեսվում է ավարտին հասցնել չորս տարվա ընթացքում։

Նշված ցանկի շենքերի ընտրությունն, ըստ քաղաքապետարանի, կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ։

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031