Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր էլ ՀՀ առկա օրենսդրությամբ որեւէ տղամարդու չի արգելվում իրեն կին զգալ, որեւէ կնոջ՝ տղամարդ կամ որեւէ այլ սեռի ներկայացուցիչ. «Հրապարակ»

Օգոստոս 22,2019 12:13

Ստամբուլյան կոնվենցիան, ասում են, Հայաստանում ապահովելու է, որ գեյերը, լեսբիներն ու տրանսգենդերներն իրենց պաշտպանված զգան։ Բայց արդյոք ՀՀ գործող օրենսդրությունը որեւէ կերպ ոտնահարում է նրանց իրավունքները։ Պարզվում է՝ ոչ։ Օրինակ՝ այսօր էլ, ՀՀ առկա օրենսդրությամբ, որեւէ տղամարդու չի արգելվում իրեն կին զգալ, որեւէ կնոջ՝ տղամարդ կամ որեւէ այլ սեռի ներկայացուցիչ եւ այդ ամենն ամրագրել օրենքով։ Դիցուք, եթե որեւէ տղամարդ, թեեւ սեռով արական է, իրեն ավելի շատ կին է զգում, քան տղամարդ, կարող է դիմել համապատասխան ատյաններին եւ իր անունն էլ, սեռն էլ փոխել։ Բայց քանի որ Հայաստանում շատ բարդ է իրականացնել սեռափոխություն, քանզի դա շատ մեծ ծախսերի հետ է կապված, բարդ վիրահատական միջամտություն է հարկավոր դրա համար, եւ Հայաստանում էլ չեն իրականացնում՝ պետք է դուրս մեկնել, ուստի ովքեր շատ են տենչում իրենց սեռը փոխել, բավարարվում են սոսկ անվանափոխությամբ։ Օրինակ՝ մեկը, ով սեռով արական է, անունն էլ, ասենք, Գառնիկ, բայց իրեն ավելի շատ Սյուզի է զգում, շրջապատում էլ իրեն Սյուզի են կոչում, բայց հնարավորություն չունի իգական սեռ դառնալ, ստիպված փոխում է անունը,  որ գոնե անվանապես իրեն կին զգա։

Թեպետ մեր օրենսդրությամբ հստակ սահմանված չէ՝ որն է կնոջ անուն, որը՝ տղամարդու, եւ պարտադրանք չկա, որ արական սեռի ներկայացուցիչը պետք է անպայման «արական» անուն կրի։ Ի դեպ, նման անուններ շատ կան, օրինակ՝ Կարեն անունը մեզանում տղամարդու անուն է, դրսում՝ կանացի, նույն՝ մեր վարչապետի անունը՝ Նիկոլ, Հայաստանում տղամարդու անուն է, դրսում՝ ե՛ւ տղամարդու, ե՛ւ կնոջ։

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասաց, որ նախ ՔԿԱԳ գրասենյակով պետք է փոխեն իրենց տվյալները, նոր դրա հիման վրա անձնագրում են անունը փոխում։ «Իհարկե, լինում է անվանափոխություն, դա բնականոն գործընթաց է, բայց հենց էնպես չի կարող, ասենք, Մարտիրոսյան Արմենը գա ասի՝ իմ անունն ինձ դուր չի գալիս, ուզում եմ ուրիշ անուն դնեմ։ ԶԱԳՍ– ով (ՔԿԱԳ) անվանափոխություն են անում, անվանափոխության վկայականով նոր դիմում են մեզ»,– ասաց պարոն Բիչախչյանը։

Իսկ եղե՞լ է, որ սեռը փոխելու խնդրանքով դիմեն իրենց. Բիչախչյանն ասաց, որ ինքը մի անգամ փորձել է սեռը փոխելու վիճակագրություն հանել, բայց չի կարողացել, քանի որ անձնագրում սեռը փոխելու դեպքերը շատ են՝ հազարավոր, բայց դրանց մեծ մասը կարող են տեխնիկական վրիպակներ լինել ընդամենը՝ արականի փոխարեն իգական են գրել կամ հակառակը։ Ուստի դժվար է զատել՝ դրանցից քանիսն է իրական սեռափոխություն։

«Եթե ԶԱԳՍ-ով փոխում են անունը, մենք փոխում ենք, եթե փոխում են նաեւ սեռը, մենք սեռն էլ ենք փոխում»,– ասաց Բիչախչյանը։ Նա նշեց, որ առանձնացված բազա չունեն, թե ով է տղամարդու անունը փոխել կնոջ անունով կամ հակառակը, բայց, ըստ նրա, դա համատարած բնույթ չի կրում՝ կարող է տարվա ընթացքում 2-3 դեպք լինել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031