Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատե՞լ եք, որ իշխանական թիմի անդամներից շատերն այս օրերին ընդհատակ են անցել ու ձայն–ծպտուն չեն հանում Ամուլսարի հարցով։ Իբր՝ սկզբունքային են. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 22,2019 12:06

Ցանկացած նորմալ երկրում բնապահպան ակտիվիստների պայքարն իշխանությունների այս կամ այն որոշման դեմ սովորական երեւույթ է: Կառավարություններն իրենց գործն են անում՝ աոաջնորդվելով «պետական հավասարակշռված շահերով», բնապահպաններն իրենց գործն են անում, ոստիկաններն իրենց պարտականություններն են կատարում, եւ այսպես շարունակ։ Իսկ ահա Հայաստանում, չգիտես ինչու, ամեն ինչ խեղաթյուրվում ու տգեղ դրսեւորումներ է ստանում։ Շա՛տ տգեղ։ Ընդ որում՝ «հակամարտության» բոլոր կողմերի կատարմամբ։

Սկսենք իշխանական թիմից։ Նկատե՞լ եք, որ այդ թիմի անդամներից շատերն այս օրերին ընդհատակ են անցել ու ձայն–ծպտուն չեն հանում Ամուլսարի հարցով։ Իբր՝ սկզբունքային են, ու քանի որ դեմ են հանքի շահագործմանը՝ գերադասում են լռել։ Հետաքրքիր Է՝ այդ երբվանի՞ց է լռելը դարձել սկզբունքայնության նշան։ Առավել եւս, որ իրական պատճառն ընդամենը սովորական վախն է: Նրանք, ովքեր կողմ են հանքի շահագործմանը, վախենում են այդ մասին բարձրաձայն ասել (հանկարծ ֆեյսբուքում կարժանանան «jaxq davacanner» տիպի արձագանքների), իսկ ովքեր դեմ են՝ վախենում են իշխանությունների զայրույթից։ Հարց է ծագում՝ բա եթե ֆեյսբուքյան արձագանքներից են վախենում, վաղը-մյուս օրը եթե ավելի լուրջ հարցեր լինեն, ինչպե՞ս են իրենց պահելու։

Անցնենք բնապահպան ակտիվիստներին։ Այո, նրանց պայքարը շատ նորմալ է, եւ պետության համար շատ ավելի վատ կլիներ, եթե այդպիսի բողոքներ ու ակցիաներ չլինեին։ Բայց աննորմալ է, երբ սոցկայքերում վիրտուալ բնապահպանների հարյուրավոր լուսանկարներ են հայտնվում (որպես կանոն՝ Կալիֆոռնիայի լողափերից կամ եվրոպական մայրաքաղաքներից), ու բոլորը՝ «Տave Amulsar» գրություններով։ Իրենք իրենց վաղուց save են արել Հայաստանից ու Հայաստանի հոգսերից եւ հիմա մի քանի հազար կիլոմետր հեռավորությունից վիրտուալ հայրենիքում ոզնափուշ ու թիթեռնիկ են փրկում (համ էլ բոլ-բոլ լայք կստանան):

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031