Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դրվող նյութ չէ. «Հրապարակ»

Օգոստոս 22,2019 11:13

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ է կարծում, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դրվող նյութ չէ։ «Ամուլսարը հանրաքվեի նյութ չէ, ինքը կարող է պլեբիսցիտի նյութ լինի, բայց դրա համար պետք է օրենք մշակվի»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ պլեբիսցիտը հանրային կարծիքի վերլուծությունն է։

Հարությունյանի խոսքով՝ մեր օրենսդրությամբ հանրաքվեն վերաբերում է միմիայն օրենքներին, դրա համար, ըստ նրա, ճիշտ կլինի՝ դրա անունը դնել ոչ թե հանրաքվե, այլ հանրային կարծիքի հարցում կամ, այլ խոսքերով՝ պլեբիսցիտ, որը, սակայն, իրավական ուժ չունի։ Կամ՝ կարելի է արհեստականորեն գնալ հանրաքվեի ճանապարհով, եթե հորինեն օրենք։

«Թե ինչքանով այդ օրենքը կլինի սահմանադրական, այլ հարց է, որովհետեւ օրենքը չպետք է վերաբերի կոնկրետ ձեռնարկությանը։ Դու չես կարող գնալ ասել՝ կոշիկի այսինչ ֆաբրիկային նվիրված օրենք… Այսինքն՝ արհեստական ձեւով միգուցե կարելի է Ամուլսարի հարցը դնել հանրաքվեի, եթե Ամուլսարի մասին օրենք հորինվի»,– ասաց նա:

ՎահԵ ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031