Սենթ-Լուիսի շախմատի ակումբում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության 5-րդ տուրում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջատար գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Շախրիյար Մամեդյարովը քայլերի կրկնությամբ 54-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի:
Մրցաշարը հատեց հասարակածը եւ մասնակիցներն այսօր հանգստանում են: Լեւոն Արոնյանը վաղը սեւերով խաղալու է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ