Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի կարողանալու մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը. ՈՒշքի էկեք». Արթուր Գևորգյան

Օգոստոս 21,2019 23:25

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցավով ու մեծ ափսոսանքով պետք է ահազանգեմ, որ Կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարարության որոշ օղակների անգործության, կամ շուտով գուցե պարզվի՝ կոնկրետ հրահանգի արդյունքում, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարողանալու մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը եւ վտանգված է մեծահասակների մասնակցությունը աշխարհի առաջնությանը:

Նման վերաբերմունք մի սպորտաձևի նկատմամբ, որը փաստացի, վիճակագրական թվերի տեսքով, այս տարի Հայաստան է բերել աննախադեպ քանակի մեդալներ Եվրոպայի առաջնություններից՝4 ոսկի, 5 արծաթ եւ 8 բրոնզ։

Անուղղակիորեն ուշացնելով փաստաթղթով ամրագրված մեզ հասանելիք ֆինանսավորումը, ուղղակի չպատասխանելով մեր նամակներին ու հեռախոսազանգերին, դուք ոչ միայն պատասխանատու եք ձեր խղճի առաջ, այլև պատասխանատու եք մեր երիտասարդ, Հայաստանի պատիվը «ՀՊԱՐՏ» պահող մարզիկների առաջ: Իսկ եթե այս երկուսն էլ էական նշանակություն չունեն, հիշեք, որ օրենքի առաջ ստիպված եք լինելու պաշտպանություն գտնել:

Իսկ եթե սա արշավ է իմ անձի դեմ, բայց չկա խիզախություն դրա մասին պարզ խոսելու, ապա մի բան կասեմ արդեն որպես նախկին մարզիկ:

ՈՒշքի էկեք: Մենք կգանք – կգնանք, մեզ կնշանակեն կամ կընտրվենք մի քանի տարով, բայց մարզիկի կյանքում, առանց այդ էլ կարճ կարիերայի պայմաններում, նման պահերը կլինեն անդառնալի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031