«Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը նշված ընկերության մասին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել։ Այս առնչությամբ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակից Տիգրան Գրիգորյանն «Ա1+»-ի հետ զրույցում պնդում է, որ նախկին տնօրենն իրենց ընկերության մասին ստահոդ լուրեր է տարածում։
Բացի դա` Տիգրան Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ Արամ Ղլեչյանը, որը սկզբում եղել է իրենց ընկերության իրավաբանը, հետո` տնօրենը, ոչ թե ինքն է աշխատանքից հեռացել, այլ իրեն աշխատանքից հեռացրել են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում: