«Արգենտինահայերի մշակութային միությունը» դատապարտել է Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով պաշտոնից հեռացվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական » կուսակցությունը ներկայացնող Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները։
Այս պահին քաղաքապետների պարտականությունները ժամանակավորապես իրականացնում են Մարդինի, Վանի և Դիարքբեքիրի նահանգապետները: Նրանք նշանակվել են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։
Հայկական միության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Էրդողանի կառավարությունն ապօրինաբար է աշխատանքից հեռացրել քրդամետ կուսակցության քաղաքապետներին։ Այս պետությունը կիրառում է այն տրամաբանությունը, որով առաջնորդվում էր Հայոց ցեղասպանության տարիներին։ Պետությունն այժմ փորձում է հարված հասցնել երկրում կարևոր դեր ունեցող ձախակողմյան ուժերին, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի 3-րդ ուժին»։
Կարդացեք նաև
Նշվում է նաև, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, թուրքական իշխանությունները շարունակում են ճնշել ազգային փոքրամասնություններնին:
«Եթե նախկինում հայերն էին, ապա հիմա այդ վիճակի մեջ քրդերն են ընկել»։
Աղբյուր` ermenihaber ANF /