Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես ասված է.
«Վեհափառ Տեր,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Կարդացեք նաև
Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։
Մեր ժողովրդի կյանքում մեծ կարևորություն և դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման առումով։ Եվ վստահ եմ՝ Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը։
Վեհափառ Տեր,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ հայրենանվեր առաքելության մեջ»։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ