Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները ստորագրում էին «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ, բայց չգիտեին՝ ինչի համար

Օգոստոս 21,2019 17:43
chi vaveracvelu

Aravot.am-ն այսօր Ստամբուլյան կոնվենցիային դեմ քաղաքացիներից, որոնք միանում էին ստորագրահավաքին, հետաքրքրվեց՝ ծանո՞թ են կոնվենցիայի դրույթներին: Կինը, որը չցանկացավ ներկայանալ, պատասխանեց, որ կոնվենցիային ծանոթ չէ, ոչ էլ ընթերցել է: Մեր հարցին՝ ինչի՞ն եք դեմ այդ դեպքում, տիկինն ասաց՝ միասեռականությանը:

Մեկ այլ քաղաքացի նույն հարցերին ի պատասխան ասաց, որ դեմ է այլասերությանը:

Տարեց քաղաքացիներից մեկն էլ, ասաց, որ չի ցանկանում «Եվրոպայի այլասերված բարքերը գան Հայաստան»:

Ստորագրահավաքը կազմակերպվել էր «Չի վավերացվելու» նախաձեռնությունը՝ «Ռոսիա» տոնավաճառի դիմաց:

Նախաձեռնության անդամ Բաբկեն Հարությունյանի խոսքով, այնպես չէ, որ 2 միլիոն մարդ պետք է տեղյակ լինի ամբողջ կոնվենցիային. «Կամ, չլինելով իրավաբան ամբողջ կոնվենցիան պետք է կարդա: Մարդիկ ծանոթ են կոնվենցիայի առանձին կետերին, մոտենում են եւ ստորագրում են: Մարդիկ կան, որ տեղյակ չեն, մենք տեղեկացնում ենք բացատրական աշխատանքների շնորհիվ»:

Aravot.am-ի հարցին՝ Կոնվենցիայի հատկապես ո՞ր դրույթներն են, որոնք մտահոգիչ են, պարոն Հարությունյանը պատասխանեց, որ ամենամտահոգիչը գենդեր հասկացության ներդրումն է Հայաստանի օրենսդրության մեջ:

 

Բաբկեն Հարությունյանը գտնում է, որ կոնվենցիայի կարիքն ամենեւին էլ չկա եւ որ ՀՀ օրենքները պաշտպանում են «մեր պետությունը մեր ընտանիքը»: Նրա խոսքով, եթե մեր օրենքներում կան որոշակի բացեր, պետք է այդ բացերը «շտկել, փոխել, լրացնել, բայց ոչ թե բերել նման կոնվենցիա, որը դեմ է մեր ազգային արժեքներին»:

Մեր դիտարկմանը, թե Ընտանեկան բռնության դեմ օրենքն էլ, որը կոնվենցիա չէր եւ ազգային օրենք էր, նույնպիսի հակազդեցության արժանացավ, պարոն Հարությունյանն ի պատասխան ասաց, որ նման դեպքերում պետք է մարդկանց լավ իրազեկել՝ ինչի մասին է խոսքը:

 

Հետաքրքրվեցինք՝ քանի՞ քաղաքացի է միացել ստորագրահավաքին: Պարոն Հարությունյանն ասաց, որ չի ամփոփել: Որքան նկատեցինք՝ այդ ստորագրությունները մի քանի տասնյակ էին:

Ըստ Բաբկեն Հարությունյանի, մարդիկ կան, որ տեղյակ չեն, չեն էլ ուզում տեղեկանալ. «Բայց մարդիկ կան, որ մեզ խնդրում են գնանք՝ մտնենք շենքեր մարդկանց իրազեկեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031