Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 11-ին մեկնարկած Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար։
ՀՀ արտգործնախարարի խոսքով, Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ, ինչն էլ հենց անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար։
Բացի սա, հարկ է նշել, որ Թուրքիան հստակ պրոադրբեջանական դիրքորոշում ունի Ղարաբաղյան կարգավորման հարցում և որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է սահմանում Ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի համար ցանկալի հանգուցալուծումը։
Կարդացեք նաև
«Իրազեկ քաղաքացիների միավորում»