Բուդապեշտում մեկնարկած լողի պատանիների աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամները մի շարք ռեկորդներ սահմանեցին:
Լեւոն Խաչատրյան, 200 մ. համալիր լող՝ 2.16.77 (ՀՀ պատանեկան ռեկորդ):
Նինա Կիրակոսյան, 100 մ. ազատ ոճ՝ 0.59.54:
Արթուր Բարսեղյան, 100 մ. դելֆին՝ 0.55.75 (ՀՀ ռեկորդ):
Կարդացեք նաև
Էդուարդ Ճաղարյան, 200 մ. ազատ ոճ՝ 2.02.25 (անձնական ռեկորդ):
Նինա Կիրակոսյան-Վարսենիկ Մանուչարյան-Արթուր Բարսեղյան-Էդուարդ Ճաղարյան, 4×100 մ. համալիր փոխանցալող (խառը, 2 տղա+2 աղջիկ)՝ 4.18.29, ՀՀ ռեկորդ: Այս փոխանցալողի 1-ին փուլում Նինա Կիրակոսյանը (նկարում) 100 մ. թիկնալողում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ (1.08.11):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ