Լրահոս
Օրվա լրահոսը

էլեկտրոնային առողջապահության համակարգը արդյունավետ չի գործում. Ա1+

Օգոստոս 21,2019 16:25

2017թ․ սեպտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Ըստ այդմ՝ բոլոր բժիշկները թղթային ամբուլատոր քարտի փոխարեն պետք է տվյալների մուտք կատարեն էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Առողջապահության  ազգային ինստիտուտի էլեկտրոնային  առողջապահության  ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը նշեց, որ համակարգի ներդրումից հետո քիչ բժիշկներ են անձամբ  մուտքեր կատարում համակարգ։ Ըստ տիկին Սարգսյանի՝ ի սկզբանե վերապատրաստումը սկսվել է ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների հետ։

«Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2420 դյուրակիր  համակարգիչ, որոնք բախշվել են բուժհաստատություններին»,- ասաց Ծաղկանուշ Սարգսյանը։

Համակարգը արդյունավետ չի գործում, այն իրավիճակը, որն առկա է բուժհաստատություններում, տխուր է, կարծում է «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, առողջապահության իրավունքի մասնագետ Վիոլետա Զոփունյանը։ Նրա խոսքով՝ տվյալներ մուտքագրողները հաճախ են  տեխնիկական խնդիրների հետ առնչվում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031