Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը մի շարք հարցերի շարքում քննարկել են նաև Ղարաբաղի հարցը

Օգոստոս 21,2019 15:48

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի շարք հարցերի շարքում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Բանակցությունների բովանդակության վերաբերյալ Կրեմլի խոսնակը մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ դրանք եղել են հագեցած, կառուցողական և վստահության վրա հիմնված:

Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայում՝ նախագահի ամառային նստավայրում՝ Բրեգանսոնում: Հանդիպումը տևել է 3.5 ժամ:

Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Բալկաններում տիրող իրավիճակը: Պեսկովը, սակայն, նշել է, որ բանակցությունների դրական բնույթը դեռ չի նշանակում, որ Մակրոնի և Պուտինի դիրքորոշումները համընկնում են բոլոր հարցերում:

«Նրանք բավականին հետևողականորեն քաղաքական կամք են ցուցաբերել քննարկել բոլոր պահերը՝ և այնպիսիք, որոնցում կան կարծիքների համընկնում, և՛ այնպիսիք, որոնցում կան տարաձայնություններ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

https://www.youtube.com/watch?v=4amhdsZHxhM

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031