Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը Մարտի 1-ի գործի կողմերից է, ուստի չի կարող լինել օբյեկտիվ». Փոստանջյան

Օգոստոս 21,2019 15:21

«Ցանկալի չէր, որ ՀՀ-ում նման հոդվածներով նախաքննություն տեղի ունենար»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի 1-ի գործի վերաբերյալ BBC-ի հայտնի հոդվածին, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Այդ գործը չպետք է քններ Հատուկ քննչական ծառայությունը: Եթե իրապես ուզում ենք, որ բազմակողմանի քննություն տեղի ունենար, գործը պետք է քններ անկախ մարմին: Իսկ ՀՔԾ-ն կողմ է հանդիսանում: Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի կողմերից է, նա առանձին միավոր չէ, ուստի այդ կողմը չի կարող լինել արդար եւ օբյեկտիվ: Մենք դա արդեն տեսանք»,-համոզմունք հայտնեց Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, այնպես էլ հիմա Մարտի 1-ի գործը «քնած» է. «Որեւէ մեկին սպանության համար մեղադրանք չի առաջադրվել: Ցավում եմ, որ բացահայտման փոխարեն մաքուր քաղաքական գործընթաց է տեղի ունենում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031