Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը փակել է իր ֆեյսբուքյան էջի հասանելիությունը այն բանից հետո, երբ զանգվածային ցույցերի ժամանակ ռեստորանի սեփականատիրոջ դիրքորոշման պատճառով զանգվածային կերպով բացասական մեկնաբանություններ սկսեցին գրել ռեստորանի էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեստորանի սեփականատեր «Անկոր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ՝ պահանջելով 550 հազար ռուբլու փոխհատուցում, քանի որ ցույցերի օրն իրենք ստիպված են եղել փակել ռեստորանը:
Որպես պատասխանող կողմ հանդես են գալիս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածուներ Իլյա Յաշինը և Լյուբով Սոբոլը: Դատարանն արդեն ընդունել է հայցը:
Բացասական մեկնաբանությունների և գնահատականների հետևանքով ռեստորանը վարկանիշը 5 միավորից ընկել է մինչև 2 միավոր:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ