Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք այնտեղ, որտեղ հայտնվել են, այսինքն՝ քաղաքական պատմության աղբանոցում, այնտեղ էլ մնալու են, առաջարկում եմ` համակերպվեն». Արուսյակ Ջուլհակյան

Օգոստոս 21,2019 14:11

Շատ է խոսվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ հարմարվել է Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումի» մեջ, մենիշխանություն է ուզում, ուզում է դատարաններն իրենով անել: Այդ խոսակցություններն ավելի ամրապնդվեցին, երբ դատարանների շրջափակման հորդորը եղավ վարչապետի մակարդակով:

Aravot.am-ը « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանին հարցրեց՝ կա՞ նման խնդիր ձեր իշխանության առջեւ դրված, որ դատարանները նույնպես վերցնեք իշխանության տակ: Նա պատասխանեց. «Դա ամբողջությամբ աբսուրդ, անհեթեթ պնդումներ են: Եթե ուշադիր լինեք, թե ինչ շրջանակների կողմից են այդ անհեթեթ պնդումները հնչում, կարծում եմ, պատկերն ամբողջությամբ պարզ կդառնա: Իհարկե, չի կարող նման բան լինել եւ չի լինելու նման բան: Բայց, բնականաբար, այդ շրջանակներին ձեռնտու է, որպեսզի իրենց արդարացնելու համար ասեն՝ տեսեք, մենք վատն էինք՝ իրենք էլ են վատը: Բայց մենք վատը չենք ու չե՛նք լինելու վատը: Այնպես որ, նրանք այնտեղ, որտեղ հայտնվել են, այսինքն՝ քաղաքական պատմության աղբանոցում, այնտեղ էլ մնալու են եւ առաջարկում եմ, որ համակերպվեն այդ իրավիճակի հետ եւ զուր ջանքեր չգործադրեն մեզ սեւացնելու համար: Մենք մեր խնդիրները, այո, ունենք, մեր թերությունները՝ նույնպես: Բայց երբեք ու երբեք չենք ունենալու որեւէ աղերս նրանց հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031