Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ակնհայտ կոռուպցիոն առաջարկ է ՍԴ դատավորներին». Զարուհի Փոստանջյան

Օգոստոս 21,2019 13:53

«Դա ակնհայտ կոռուպցիոն առաջարկ է ՍԴ դատավորներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած օրինագծին, որով ՍԴ դատավորները, օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական տալու դեպքում մինչեւ պաշտոնավարման տարիքը լրանալը ստանալու են աշխատավարձ, օգտվելու են դատավորի սոցիալական բոլոր երաշխիքներից, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Սա խոսում է համակարգային կոռուպցիայի մասին»,-համոզմունք հայտնեց նա: «Դա մերժելի առաջարկ է եւ ոչ խրախուսելի: ՀՀ-ն ԵԽ անդամ է, եւ ԵԽ-ն, միանշանակ, կանդրադառնա սրան:

Ցանկալի չի, որ ՀՀ-ն Եվրոպայի խորհրդում նորից նման կարգավիճակում հայտնվի: Արդարադատություն իրականացնելու փոխարեն մեր պետությունը դատարանների հանդեպ ճնշումներ է բանեցնում»,-նշեց Զարուհի Փոստանջյանը:

Նա համամիտ է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդման հետ, որ այս օրինագծի նպատակն է՝ թույլ չտալ, որպեսզի Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ ՍԴ-ն եզրակացություն տա ներկայիս կազմով:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031