Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանից ազատվելը դեռ չի երաշխավորում, որ Թուրքիայում լինելու է դեմոկրատական համակարգ. Կարո Փայլան

Օգոստոս 21,2019 13:37

Արգենտինայում գտնվող Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը մամուլի ասուլիս են տվել, որտեղ անդրադարձել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությանը։

«110 տարի առաջ կար սուլթան, որն ամեն տեսակ հանցանք էր գործում։ Հայերը հավատում էին, որ, երբ ընդդիմությունը իշխանության գա, որոշ բաներ կփոխվեն։ Բայց երբ ընդդիմությունը իշխանության եկավ, սուլթանից ավելի դաժան վարվեց՝ իրականացնելով Հայոց ցեղասպանությունը։ Ես քուրդ ընկերներիս զգուշացնում եմ։ Էրդողանից ազատվելը դեռ չի երաշխավորում, որ Թուրքիայում լինելու է դեմոկրատական համակարգ,- ասել է Փայլանը։

Պոլսահայ պատգամավորն ակնկալել է միջազգային հանրության օգնությունը՝ Թուրքիայում գոյություն ունեցող համակարգի գործունեությունը դադարեցնելու համար։

Էբրու Գյունայը, նույնպես դատապարտելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը, նշել է.

«Նրանք ովքեր Էրդողանի դեմ են դուրս գալիս, վերջնական արդյունքում կարող են բանտում հայտնվել, խոշտանգվել, կամ սպանվել։ Կարևոր չէ, թե քանի տարեկան են, կամ թե որ էթնիկ խմբին են պատկանում»։

Անդրադառնալով Սիրիայի քրդերի հարցին՝ պատգամավորը նշել է, որ նրանք որևէ վտանգ չեն ներկայացնում Թուրքիայի համար։ Էրդողանը Սիրիայի քրդերի հարցը լոկ գործիք է դարձրել իրենց ճնշելու համար։ Գյունայի կարծիքով՝ այժմ Էրդողանը փորձում է գերտերությունների օգնությամբ իր դիրքերը ամրապնդել տարածաշրջանում։

Ermenihaber / Haber 7

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031