Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի ցանկացած գործողություն, անկախ դրա հաջողված կամ ձախողված լինելուց, իր իսկ կողմից ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 21,2019 13:22

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացնելով որպես բացառիկ ձեոքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկական տեղեկատվական դաշտը։ Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում»,– գրել էր ՊՆ մամուլի քարտուղարը։

Հետագա վերլուծությունները եւս ցույց տվեցին, որ ի հեճուկս ադրբեջանական քարոզչական թեզերի՝ հակառակորդը ոչ թե «ազատագրել Է օկուպացված տարածքներ», այլ իր երկրի սահմաններում ինժեներական աշխատանքների արդյունքում որոշակի ֆիզիկական առաջխաղացում է ապահովել, ինչը, սակայն, մարտավարական, կամ աոավել եւս ռազմավարական որեւէ առավելություն չի տվել։ Ավելին՝ մեր ստորաբաժանումների համանման գործողությունների արդյունքում հայկական կողմին հաջողվել է էլ ավելի ամրապնդել դիրքային աոավելությունը։ Այդ մասին արդեն ակնարկել էր Գաբրիել Բալայանը, իսկ ապատեղեկատվության տարածումից հետո պաշտոնապես հայտարարեց նաեւ Արծրուն Հովհաննիսյանը։

Խնդիրն այս ողջ պատմությունում ոչ թե պետական սահմանի ամրության կամ կողմերից որեւէ մեկի՝ սեփական տարածքում «ազատագրած» հեկտարների հարցն է, այլ մեր հասարակության խոցելիությունը տեղեկատվության առումով: Տեղեկատվական պայքարը հիմնականում ընթանում է նույն սցենարով. հակառակորդի ցանկացած գործողություն, անկախ դրա հաջողված կամ ձախողված լինելուց, իր իսկ կողմից ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում։ Այնուհետեւ այդ «ձեոքբերումների» մասին լուրերը, անգամ թեթեւ քննադատությանը չդիմացող թեզերով նետվում են սեփական տեղեկատվակաքարոզչական դաշտ, որտեղից էլ հայկական որոշ լրատվականներ վերցնում եւ տարածում են դրանք։ Դրանից հետո մեր պետական մարմինները ստիպված հերքում են դրանք եւ ներկայացնում իրական պատկերը, որը, բնականաբար, «դիտարժանությամբ» զիջում է հակառակորդի հորինվածքին։

Ինչ վերաբերվում Է տեղեկատվության հարցում ՀՀ ԶՈԻ զուսպ կեցվածքին՝ այն պայմանավորված է նաեւ հակառակորդին տեղեկատվություն չտրամադրելու կամ որեւէ հարցի վերաբերյալ հավելյալ ուշադրություն չհրավիրելու գործոնով։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում հայկական կողմում վիրավորների պարագայում, երբ ՊՆ-ն հրապարակային հայտարարություն չի անում, այլ հայտնում է միայն վիրավորի ընտանիքին՝ խուսափելով հակառակորդին տեղեկատվություն տրամադրել վերջինիս գործողությունների արդյունավետության մասին։ Բացի դրանից՝ մեր ԶՈԻ գործողությունների մասին հաճախ չի բարձրաձայնվում նաեւ այն պատճառով, որ դրված խնդրի լուծումը բանակի առօրյան է, եւ համայն աշխարհով հայտարարել կատարված ամեն առաջադրանքի մասին՝ առնվազն պրակտիկ չէ։ Շարունակելով եւ խորացնելով այս մոտեցումը՝ կարելի է սպասել, որ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների զեկույցները պետք է լինեն հրապարակային, չէ՞ որ դա էլ է կատարված առաջադրանք։

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031