Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան-ակտիվիստները շատ կզարմանան, եթե իմանան, որ իրենց պայքարը լայնորեն լուսաբանվում է նաեւ այն գումարներով, որ նախկինները տարիներ շարունակ կուտակել են. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 21,2019 13:08

Կառավարությունը բյուջեից 400 հազար դոլար է հատկացրել արտասահմանյան մի ընկերության՝ Ամուլսարի խնդիրը մասնագիտորեն ուսումնասիրելու համար, ու հիմա շատերն աղմուկ են բարձրացնում, թե «ինչո՞ւ եք հարկատուների փողերն իզուր տեղը քամուն տվել, եթե որոշումը նախապես կայացված էր», «էդ ո՞վ են դրանք», «բայց իրանց ասածին ո՞վ ա հավատում», եւ այլն։

Բայց արդյո՞ք զուր տեղն է ծախսվել այդ գումարը։ Զեկույցի մասնագիտական կողմը թողնենք մասնագետներին, բայց փաստն այն է, որ ուսումնասիրությունների արդյունքում Լիդիանը պարտավորվում է հանքավայրի շահագործումը վերսկսելու դեպքում 16 կետերով փոխել իր գործունեության նորմերը, այսինքն՝ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրներին։ Հիմա սա հաջողությո՞ւն է, թե հաջողություն չէ, եւ դրանից հետո կարելի՞ է ասել, որ 400 հազարն իզուր է ծախսվել։

Հիմա հարցին նայենք բնապահպան ակտիվիստների տեսանկյունից։ Ավելի քան մեկ տարի շարունակ նրանք փակել են Ամուլսարի ճանապարհները եւ թույլ չեն տվել, որ հանքը շահագործվի։ Արդյունքում կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, եւ Լիդիանը 16 կետերով «խելոքացել է»։ Բնականաբար՝ միանշանակ կարելի է պնդել, որ սա նաեւ այդ բնապահպանների մեծ հաղթանակն է, եւ այս ամենի արդյունքում Հայաստանը լուրջ քայլ է կատարում քաղաքակիրթ (զարգացած երկրներին բնորոշ) հանքարդյունաբերություն ունենալու ճանապարհին։ Բավարար է այդ քայլը, թե ոչ՝ քննարկելու խնդիր է (գուցե հնարավոր էր ոչ թե 16, այլ, ասենք, 26 «մեղմացումներ» պարտադրել), բայց փաստն այն է, որ կան խնդիրներ, եւ այդ խնդիրները թեկուզ մասնակիորեն լուծելու ուղղությամբ ինչ-որ բան արվել է:

Եվ, ի դեպ, պիտի արվի նաեւ մյուս հանքավայրերի պարագայում։ Ընդ որում՝ եթե տարիներ առաջ արվեր, Հայաստանի բնապահպանական վիճակն այսօր շատ ավելի բարվոք կլիներ։

Հ.Գ.- Երեւի բնապահպան-ակտիվիստները շատ կզարմանան, եթե իմանան, որ իրենց՝ ընդհանուր առմամբ անկեղծ պայքարը սոցցանցերում ու քարոզչամիջոցներում լայնորեն լուսաբանվում է նաեւ այն գումարներով, որ նախկինները տարիներ շարունակ կուտակել են՝ Հայաստանի ընդերքը հոշոտելու եւ Արարատյան դաշտը բառիս բուն իմաստով անապատ դարձնելու հաշվին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031