Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ երաշխիքներ կան, որ անվտանգ է 71 հարկ կառուցել քաղաքի այդ հատվածում. Ավետիք էլոյանի պարզաբանումը. «Հրապարակ»

Օգոստոս 21,2019 12:55

Երեւանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր. 270 մետր բարձրությամբ, 71 հարկից բաղկացած շենքը կունենա անմոռուկի տեսք։ Շենքը նախագծողների հավաստիացմամբ, 5-6 տարի անց «Անմոռուկ» կոչվող համալիրը պատրաստ կլինի, որտեղ կլինեն ժամանցի տարբեր վայրեր, լողավազան, զբոսայգի, ծիրանի եւ խաղողի այգիներ։ Այդ առիթով մի քանի հարց ուղղեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք էլոյանին։

– Պարոն Էլոյան, փաստորեն, «Անմոռուկ» համալիրի հեղինակը Դուք եք՝ Ձեր ընկերությունը։

– Հեղինակը ես եմ, նախնական մտահղացումն իմն էր, բայց հիմա քիչ կապ ունեմ աշխատանքի հետ, այժմ «Էլոյան Արքիտեքստը» ղեկավարում է եղբայրս, որն էլի ճարտարապետ է։ Աշխատանքը շատ վաղուց էր սկսվել, մոտավորապես 2 տարի առաջ՝ 2017-ի աշնանը, բայց հիմա ես ներգրավված չեմ աշխատանքների մեջ, ինքն է շարունակում այդ կոնցեպտը։ Հիմա, երբ ստորագրվեց պայմանագիրը, աշխատանքները կդառնան ինտենսիվ։

–  Սեյսմաանվտանգության խնդիրներով պայմանավորված՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ անվտանգ է 71 հարկ կառուցել քաղաքի այդ հատվածում։

– Կարծում եմ՝ մարդիկ կարծիք հայտնելուց առաջ պետք է լսեն մասնագետներին, զարմանալի փաստն այն է, որ այս բարձրությունների դեպքում՝ 40 հարկից սկսած, սեյսմիկ ճնշումները շենքի վրա անհամեմատ ավելի քիչ են, քան թե քամու ազդեցությունը։ Դրա համար ամբողջ աշխարհում բարձրահարկերը նախագծում են՝ դիմակայելու ոչ թե սեյսմիկ ճառագայթներին, այլ քամու ազդեցությանը։ Աշխարհում բազմաթիվ տեղեր կան սեյսմիկ գոտիներ, եւ դա չի խանգարել բարձրահարկեր կառուցել։ Այսինքն՝ այդ փաստն ինքնըստինքյան արդեն սխալ է մեկնաբանվում, որովհետեւ երկրաշարժը շատ ավելի քիչ նշանակություն ունի այս բարձրությունների դեպքում, քան թե քամու ճնշումները։

– Այսինքն՝ եթե որեւէ ցնցում լինի, 71 հարկն ավելի մեծ շանսեր ունի դիմակայելու, քան թե 9 հարկանի շենքը։

– Եթե պետք է երկրաշարժ լինի, ես կուզենայի լինել այդ շենքի մեջ կամ որեւէ այլ երկնաքերում, համենայնդեպս՝ ոչ Հայաստանում, երբ գիտենք, որ անցյալում նախագծումը եւ շինարարությունը եղել են շատ ավելի ցածր բալայնությամբ, քան թե հիմա է կառուցվում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031