Օգոստոսի 20-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Նորայր Լ., ծնված 1980 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտակա ձորակը և բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Անտոն Կ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», այնուհետև տեղափոխվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»:
Կարդացեք նաև
Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մյուս ուղևոր Էլինա Կ.-ի այրված դին:
Փրկարարները հրշեջ-փրկարարների հետ համատեղ իրականացրել են ավտոմեքենայի հովացման աշխատանքներ:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն