Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Թեւոսյան. «Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը ոնց է վերաբերվում Ամուլսարի շահագործմանն առհասարակ, ավելի շուտ գիտեմ, բայց կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին». «Հրապարակ»

Օգոստոս 21,2019 12:36

Հնարավոր անջատումների եւ հետեւանքների մասին զրուցեցինք պատգամավոր Վահագն Թեւոսյանի հետ։

–   Պարոն  Թեւոսյան,  չե՞ք կարծում, որ «Իմ քայլում» պառակտումներ են սկսվել։ Համաձայնեք՝ ամեն օր չէ, որ ԱԺ փոխխոսնակը  թիմի  առաջին դեմքից տարբերվող դիրքորոշում է հայտնում։

– Ոչ, չեմ կարծում։ Չեմ կարծում, որովհետեւ դրանք աշխարհայացքային դիրքորոշումներ են՝ ըստ էության։ Եվ դա չի նշանակում պառակտում, որովհետեւ ընդհանուր գաղափարական մասով մենք բոլորս միատարր ենք։ Ընթացիկ պրոցեսուալ առումներով հնարավոր են տարաձայնություններ, որոնք ընթացքում, մեծ հավանականությամբ, հարթվելիք են։

Լենան տարբեր խմբերում է եղել, որոնք մշտապես պայքարել են առհասարակ որեւէ հանքի շահագործման դեմ։ Բայց վարչապետի «լայվը» լսելուց հետո, կարծում եմ, որ հնարավոր էր անել եզրահանգում, եթե մենք ուզում ենք լինել իրավական պետություն, ապա ամեն ինչ պետք է անցնի իրավական ընթացակարգերով։ Հիմա եթե ինստիտուցիոնալ ընդդիմությունը կամ խմբակցության ներսում որեւէ խումբ ինստիտուցիոնալ որեւէ գործողություն կիրականացնի, կլինի նորմալ։

Ես կարծում եմ, որ համապատասխան պարտավորություններ ստանձնած մարդիկ, որոնք ասում են՝ ես լրագրող եմ, ես պատգամավոր եմ, ոչ թե Անուշ Դաշտենցն եմ, Վահագն Թեւոսյանը կամ Լենա Նազարյանը, պարտավոր են իրականացնել իրենց գործառույթներն այդ միջավայրում։ Ինչպեսեւ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, Տիգրան Ավինյանը՝ որպես փոխվարչապետ, իրականացնում են իրենց գործառույթները ինստիտուցիոնալ։ Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը ոնց է վերաբերվում Ամուլսարի շահագործմանն առհասարակ, ավելի շուտ գիտեմ, բայց կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին, բայց որպես ինստիտուցիա՝ ինքը պարտավոր է ինչ-որ բաներ անել։ Եթե չանի, դա բարդ ինստիտուցիա է, եւ դրանով պայմանավորված՝ ինքը վատ է անելու նաեւ իր մնացած գործերը։

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031