Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Արմանիսի հանքավայրի հարեւանությամբ հոսող Ձորագետից սատկած ձկներ են հայտնաբերվել. «Հրապարակ»

Օգոստոս 21,2019 12:10

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Արմանիսի հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Սագամար» փակ բաժնետիրական ընկերությանը, որի միակ բաժնետերը «Գլոբալ Մեթալզ լիմիթեդ» ընկերությունն է։ Այն գրանցված է օֆշորային գոտում։ Արմանիսի հանքավայրի շահագործումը սկսվել է 2008թ.–ից։ Շահագործման թույլտվությունն ընկերությունը ստացել է 2001-ին։

2004-ին այն վերաձեւակերպվել է որպես հանքարդյունահանման լիցենզիա։ Այստեղ հանքը զբաղեցնում է 18 հեկտար, իսկ հարստացման ֆաբրիկան՝ մոտ 10 հա տարածք։ Ընկերությունը մինչեւ 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ունի, սակայն արդյունահանման աշխատանքները 2015 թվականից դադարեցված են։ Աշխատակիցներին չէին վճարում նաեւ աշխատավարձերը։ Նրանք հարկադիր պարապուրդում էին։

«Սագամար» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով բազմիցս բնապահպանական ահազանգեր են հնչել։ Նման մի ահազանգ էլ բնակիչների կողմից ստացանք օրեր առաջ։ Հանքի հարեւանությամբ հոսող Ձորագետից սատկած ձկներ են հայտնաբերվել։ Քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ հանքից արտանետվող պոչերը լցվում են գետը, որտեղ երեխաներ են լողում, նախկինում հասցվող վնասը գոնե կոմպենսացվում էր աշխատատեղերով, այժմ հանքը չի շահագործվում, սակայն թունավոր արտանետումները շարունակվում են գետը թափվել։

Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը նշեց, որ ընկերության հետ բազմիցս փորձել են համագործակցության եզրեր գտնել, սակայն երբ բանակցությունները հասել են ինչ-որ փուլի, ընկերությունում տնօրեն է փոխվել. «Մենք մասնագետներ ենք հրավիրել, բողոքել ենք մարզպետարան, կառավարություն, եկել են, դիտողություն են արել, որ իրենք իրենց ֆիլտրերն ու մյուս պրոբլեմային հարցերը կարգավորեն։ Իրենք անընդհատ խոսք են տվել, որոշ ժամանակ կարգավորել են, նորից թողել են։ Վերջին 2 տարվա ընթացքում խայտառակ բաներ տեղի ունեցան։ Իրենք ընդհանրապես մեզ հետ չէին համագործակցում, մինչ այդ էլի որոշ համագործակցում էին։ Ուրեմն շատ հղեր ունեն, որոնք համայնքի հողերն են, աղտոտած հողերի մեծ մասը համայնքի եւ համայնքի բնակիչների հողերն են։ Սրանք պրոցեսը կիսատ թողեցին, այսինքն՝ իրենց հողերի կարգի փոխման ընթացքը կանգնեցրին, քիչ-քիչ անում էին»:

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031