Օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ոստիկանության Անիի բաժնի պարեկապահակետային ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում ստուգման են ենթարկել «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Մեքենայում հայտնաբերված փայտի օրինականությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել:
Վարորդը և ուղևորը, մեքենայով հանձերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Անիի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն