Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը:
Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում, անդրադառնալով բողոքի ակցիաներին, գրել է.
«Մեր կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց բռնություն է կիրառվում մեր պատգամավորների նկատմամբ:
Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին պաշտոնանկ են արել: Ժողովրդի ընտրած պատգամավորի նկատմամբ բռնություն են գործադրում: Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է… Չլռենք»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի իշխանությունների որոշումով պաշտոնանկ էին արվել Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները և նրանց փոխարեն որպես ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակվել վերոհիշյալ շրջանների նահանգապետները:
Partimizin Diyarbakır İl binasının önünde milletvekillerimiz linç ediliyor.
Halkın seçtiği belediye başkanını görevden al.
Halkın seçtiği milletvekilini linç et.Yapılan devlet terörüdür!
Bölücülüktür!Sessiz kalmayalım.
pic.twitter.com/uUiaYAvT4x— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) August 20, 2019