Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Բացառվում է, որ արտաքին ճնշումների ազդեցության տակ որոշումներ կայացվեն». Տիգրան Ավինյան

Օգոստոս 20,2019 18:55

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության տարբեր ներկայացուցիչներ խոսում են այդ հավանականության մասին։

Տեղեկացնեմ, որ մինչև «ELARD»-ի փորձաքննության հրապարակումը և նույնիսկ մինչև Լիդիանի պաշտոնական ծանուցումը վեճի մասին՝ կառավարությունը ձեռնարկել էր անհրաժեշտ բոլոր քայլերը` պատշաճ կերպով գնահատելու արբիտրաժային գործընթացի ընթացքում պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և առհասարակ հնարավորությունները:

Ըստ այդմ, շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը, ինչպես նաև մեր քայլերը և անհրաժեշտ գործողությունները ցանկացած սցենարի դեպքում, այդ թվում նաև հավանական արբիտրաժային գործընթացում:

Բոլոր հնարավոր զարգացումների պարագայում պետությունը պատրաստ է լինելու արբիտրաժային գործընթացին։ Հետևապես, այն մեղադրանքները, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից և արբիտրաժից, տեղիք է տալիս միջազգային կորպորացիաների սպառնալիքներին, իրականությանը չեն համապատասխանում։

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, և բացառվում է, որ արտաքին ճնշումների ազդեցության տակ որոշումներ կայացվեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031