Ռուս հայտնի լրագրող, Russia Today կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը արձագանքել են ընդդիմադիրների կոչերին՝ բոյկոտել Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը և խանութը:
Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ընդդիմադիրներին և աջակցություն հայտնել հաստատությանը՝ նշելով, որ այնտեղ հիմնականում մտնում են իրենց հայրենիքը կարոտած հայեր:
«Մի գաղտնիք բացեմ: «Արմենիա» խանութ մտնում են հայեր, որոնք կարտել են իրենց հայրենիքի ուտեստները: Դա անգամ ես չեմ, քանի որ Հայաստանում եղել եմ երկու անգամ մի քանի օրով և տեղի ուտելիքը չեմ կարող կարոտել: Իսկ «Արմենիա» մտնում են այնպիսի իսկական հայեր, որոնք պետք է ճաշի համար մածուն գնեն, բլղուր և այն ամենը, ինչ սիրում է իմ սկեսուրը»,- գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում:
Վլադիմիր Սոլովյովը նույնպես աջակցություն է հայտնել ռեստորանին՝ նշելով, որ ընդդիմադիրների որդեգրած մեթոդները դուրս են եկել սահմաններից և «ծիծաղելի» են:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում գործող «Արմենիա» հյուրանոցի վարկանիշը սոցցանցերի և Trip Adviser-ի էջում ընկել է այլ բանից հետո, երբ հյուրանոցի սեփականատերը հայց է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չգրանցված ընդդիմադիր թեկնածուների դեմ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ