Թուրքիայի Սըվազ (Սեբաստիա) նահանգում պատմական հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում:
Կիսավեր եկեղեցին գտնվում է տեղի զինված ստորաբաժանման տարածքում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շինության սեփականության իրավունքը հանձնել է արդեն նահանգային ղեկավարությանը։
Վերակառուցման աշխատանքների վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2016թ-ին։ Սպասվում է, որ եկեղեցու վերականգնողական աշխատանքների համար առաջիկայում կհայտարարվի տենդեր։
Աղբյուր` Haberler/Ermenihaber.am