Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս է պատճառվել

Օգոստոս 20,2019 17:34

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձիք 2017-2018թթ. ընթացքում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը:

Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների շրջանակներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչարարություն իրականացնելիս շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Այսպես, 22 տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ հայտնաբերելուց հետո, պաշտոնական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որ խախտումներ չեն հայտնաբերվել, վարչական պատասխանատվության չեն ենթարկել, ինչպես նաև առանց օրենքով նախատեսված բավարար հիմքերի, ազատել են օրենքով սահմանված պատասխանատվությունից, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ մոտ 2.200.000 ՀՀ դրամի չափով:

Ուստի, նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ, դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ի մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:

  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031