Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված. Մնացական Մարտիրոսյանի որոշումը

Օգոստոս 20,2019 16:24

ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստում Գրիգորյանի պաշտպանները դատարանին ներկայացրին նրա խափանման միջոց կալանքը փոխելու եւ գրավով կալանքից ազատ արձակելու միջնորդություն:

Պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է, իսկ կալանքը խոչընդոտում է պատշաճ բուժօգնություն ստանալուն. «Կյանքի հարց է…»:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նշելով՝ դեռեւս առկա են հիմքերն առ այն, որ մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի գործի քննությանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը (լուսանկարում) որոշեց միջնորդությունը մերժել, իսկ դա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված:

https://www.facebook.com/aravot.am/videos/2329646130631210/

Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ըստ այս գործով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկների (ոչ հանձնաժողովի. վերջինիս եզրակացությունը դեռ չկա,-խմբ.)՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է: «Սա ակնհայտ խոշտանգում է»,-համոզմունք հայտնեց փաստաբանը: Այս գործով հաջորդ նիստը կկայանա  սեպտեմբերի 3-ին, 12:00-ին:

https://www.facebook.com/aravot.am/videos/476172436556014/

Գրիգորյանին արդեն 4-րդ նիստն է՝ դատարան չէին բերել: Նա ԲԿ-ում է եւ ի վիճակի չէ նիստի մասնակցել:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031